Կառլո Անչելոտին Բրազիլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում կստանա տարեկան մոտ 10 միլիոն եվրո աշխատավարձ, հաղորդում է Globo Esporte-ը։ 65-ամյա իտալացի մասնագետը մոտավորապես նույն գումարն է ստանում Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչի պաշտոնում, որը նա կլքի Իսպանիայում ակումբային մրցաշրջանի ավարտից հետո։
2026թ․ աշխարհի առաջնությունում գավաթը նվաճելու դեպքում Անչելոտին Բրազիլիայի ֆուտբոլային կոնֆեդերացիայից կստանա 5 միլիոն եվրո բոնուս։
Անչելոտին աշխատանքը Բրազիլիայի հավաքականում կսկսի մայիսի 26-ին։