Վերջերս ամուսնացած «А-Студио» խմբի մեներգչուհի Քեթի Թոփուրիան հրաժարվում է կրել ամուսնական մատանին: Այս մասին տեղեկացնում է «Собеседник» պարբերականը:

Քեթիի ամուսինը՝ բանկիր Լեւ Գեյխմանը, մատանու համար «կլորիկ գումար է» տվել Graff-ին, որը համարվում է աշխարհի ամենաթանկ ոսկերչական տներից մեկը:

Ադամանդներով պատված սպիտակ ոսկուց մատանու հստակ արժեքը հայտնի չէ, սակայն մասնագետներն այն գնահատում են մեկ եւ ավելի միլիոն դոլար:

 

Քեթին պարզապես վախենում է կորցնել այդ գանձը եւ կրում է միայն ամենից հանդիսավոր օրերին: Աղջիկն ինքը խոստովանել է, որ վախենում է, թե ելույթի ժամանակ այն կսահի մատից:

«Միլիոնը բեմից կընկնի եւ ի՞նչ: Ստիպված կլինի ծնկաչոք փնտրե՞լ այն»,- ասում են աստղի ծանոթները: