Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրավեր է ստացել այցելելու Իրան, սակայն այցի ժամկետները դեռևս անորոշ են։ Այս մասին հաստատել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Նախագահ Պուտինը հրավեր ունի պաշտոնական կամ աշխատանքային այցով ժամանել Իրան։ Ամսաթվերը դեռևս որոշված չեն», – ասել է Պեսկովը մամուլի ասուլիսի ժամանակ։

Նա ընդգծել է, որ Կրեմլը «մեծապես գնահատում է գործընկերային հարաբերությունները» Իրանի հետ և դրանց զարգացումը բոլոր ոլորտներում։

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ավելի վաղ հայտարարել էր, որ Թեհրանն ու Մոսկվան աշխատում են Ռուսաստանի նախագահ Պուտինի այցը Իրան կազմակերպելու ուղղությամբ։

Հիշեցենք, որ Պուտինը վերջին անգամ Իրան է այցելել 2022 թվականի հուլիսին, երբ մասնակցել է Թեհրանում կայացած 7-րդ համաժողովին։ Ընդհանուր առմամբ, Պուտինը Իրան է այցելել հինգ անգամ։