Ուկրաինան F-16 կործանիչ է կորցրել։ Օդաչուն հասցրել է կատապուլտով դուրս նետվել։ Վթարի մասին հայտարարել են Ուկրաինայի ռազմաօդային ուժերը։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ F-16 ինքնաթիռի հետ կապը կորել է այսօր՝ 3:30-ի սահմաններում, երբ կործանիչը ռուսական ռազմական ուժերի օդային հարձակումը հետ մղելու առաքելություն էր կատարում։
«Նախնական տվյալներով՝ օդաչուն ոչնչացրել է երեք օդային թիրախ և աշխատել չորրորդի վրա՝ օգտագործելով ավիացիոն թնդանոթ։ Սակայն ինքնաթիռում արտասովոր իրավիճակ է ստեղծվել»,-ասված է Ուկրաինայի ռազմաօդային ուժերի հայտարարության մեջ։
Արդյունքում, օդաչուն ինքնաթիռը հեռացրել է բնակելի տարածքից և կատապուլտով հաջողությամբ դուրս նետվել ինքնաթիռից։ Որոնողական-փրկարարական խումբն արդեն գտել է նրան և տարհանել։