«Եվրատեսիլ 2025»-ի կիսաեզրափակչներն արդեն անցյալում են․ Հայաստանի ներկայացուցիչ Պարգին կտեսնենք եզրափակչում պայքարող 26 մասնակիցների շարքում։ Մրցույթն, իհարկե, մրցույթ է, բայց մասնակիցներից շատերը լավ ընկերներ են դարձել նաեւ մրցակցությունից դուրս։
Հայաստանի ու Ֆրանսիայի ներկայացուցիչները՝ Պարգը եւ Louane-ը, օրինակ, փորձերի ու ելույթների արանքում ժամանակ են գտել եւ միավորվել գեղեցիկ համագործակցության շուրջ։ Արտիստները միասին կատարել են Հայաստանի ու Ֆրանսիայի ամենախորհրդանշական արտիստներից մեկի՝ լեգենդար Շառլ Ազնավուրի La Boheme երգը։
«Անվերջանալի սերը Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ»,-Instagram-ում հրապարակած տեսանյութին կից գրել է Պարգը։
View this post on Instagram