Կրեմլը կտեղեկացնի, երբ Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը որոշեն հեռախոսազրույց ունենալ Ստամբուլում վերջերս տեղի ունեցած ռուս-ուկրաինական բանակցությունների վերաբերյալ, ТАСС-ի հարցին ի պատասխան՝ պարզաբանել է Ռուսաստանի առաջնորդի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Երբ նախագահներ Պուտինը և Թրամփը նպատակահարմար համարեն զրույց ունենալ, մենք ձեզ կտեղեկացնենք»,-ասել է նա։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ պետք է հանդիպի իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ՝ Ուկրաինայում խաղաղություն հաստատելու հարցը քննարկելու համար։