Շատերին հետաքրքրում է հարցը՝ կհայտնվի՞ Սելին Դիոնը «Եվրատեսիլ 2025»-ի եզրափակչում։

Երգչուհին 20 տարեկան էր, երբ 1988 թվականին հաղթեց մրցույթում՝ ներկայացնելով Շվեյցարիան։

Սելինը տեսաուղերձ է հղել այս տարվա մասնակիցներին առաջին կիսաեզրափակչում։ Նա ասել է, որ «ոչինչ ավելի չէր ցանկանա», քան կրկին մրցութային փուլ դուրս գալը։

Շաբաթ օրը եզրափակչում Դիոնի հնարավոր ելույթի մասին NBC News-ի հարցին «Եվրատեսիլի» մամուլի խոսնակ Սիբիլ Թորնը պատասխանել է. «Սելին Դիոնի հետ կապված այս պահին որևէ փոփոխություն չկա. մենք շարունակում ենք սերտ կապի մեջ լինել նրա հետ: Իհարկե, նրա առողջությունը առաջնահերթություն է և ամենակարևորը»:

Երգչուհին նախկինում բացահայտ խոսել է իր ախտորոշման՝ կոշտ մարդու համախտանիշի մասին, իսկ անցյալ տարի նա հուզիչ ելույթ է ունեցել Փարիզում կայացած Օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ։