Վաշինգտոնում ամերիկյան բանակի 250-ամյակին նվիրված անցկացվելիք զորահանդեսը Միացյալ Նահանգներին կարժենա 25-45 միլիոն դոլար, գրում է The Hill-ը՝ վկայակոչելով բանակի աղբյուրին։

Պարբերականի աղբյուրը տվել է հունիսի 14-ի զորահանդեսի արժեքի գնահատականը՝ բոլոր տոնական միջոցառումներով, ներառյալ՝ համերգով և հրավառությամբ հանդերձ։ Սպասվում է, որ զորահանդեսին կմասնակցեն մոտ 150 ցամաքային տեխնիկա և 50 ինքնաթիռ։ Դրան կմասնակցեն գրեթե բոլոր բանակային ստորաբաժանումների ներկայացուցիչները, ինչպես նաև Վիետնամի պատերազմի վետերանները։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ մայրաքաղաքում տոնակատարությունները կազմակերպվում են «նշելու համար, որ ԱՄՆ-ն ունի աշխարհի լավագույն սպառազինությունը»։

Հունիսի 14-ը Թրամփի ծննդյան օրն է։