Իրանն ամերիկյան կողմից մինչ օրս գրավոր առաջարկներ չի ստացել իր միջուկային ծրագրի շուրջ ճգնաժամի կարգավորման վերաբերյալ, ինչի մասին խոսել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Այս մասին հայտնել է Իսլամական Հանրապետության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։
«Մենք մինչ օրս ամերիկյան կողմից որևէ գրավոր առաջարկ չենք ստացել։ Բոլոր առաջարկները եղել են բանավոր՝ օմանցի միջնորդների միջոցով բանակցությունների ընթացքում կամ դրանց միջև ընկած ընդմիջումներին։ Սակայն մեզ որևէ գրավոր առաջարկ չի փոխանցվել»,- շաբաթական ճեպազրույցում ասել է դիվանագետը։