ՄԼՍ-ի կանոնավոր առաջնության հերթական խաղում «Ինտեր Մայամին» Ֆորտ Լոդերդեյլում ընդունեց «Օռլանդո Սիթիին» եւ պարտություն կրեց 0:3 հաշվով։

Աչքի ընկան Լուիս Մուրիելը, Մարկո Պաշալիչը եւ Դագյուր Տոուրհալսոնը։

«Ինտեր Մայամիում» ամբողջ հանդիպումն անցկացրին թիմի աստղեր Լիոնել Մեսին, Լուիս Սուարեսը եւ Սերխիո Բուսկետսը։

Նախորդ երեք խաղում «Ինտեր Մայամին» կրել է երկու պարտություն, մեկ խաղ ավարտել ոչ ոքի։

«Ինտեր Մայամին» 13 խաղից հետո 22 միավորով 11-րդն է։