ՀՀ երկրորդ նախագահը հնարավոր է համարում Գյումրիի ընտրությունների տարբերակը կիրառել նաեւ 2026–ի ընտրությունների ժամանակ։
«Իհարկե, հնարավոր է, Գյումրիի ընտրությունները առաջինը ցույց տվեցին, որ հնարավոր է ընտրություններով իշխանափոխության հարցը լուծել։ Ինձ համար տարօրինակ են պնդումները, որ ընտրություններով հնարավոր չի Նիկոլ Փաշինյանին հաղթել։ Նիկոլ Փաշինյանը Սասունցի Դավի՞թն է։ Այդպես չի կարելի, այդ կարգի խոսույթով ընդհանրապես ամոթ էլ է դրա մասին խոսել։ Հիմա Գյումրիում, այո, դա եղավ և հնարավոր է այս մոդելը լինի նաև ուրիշ տեղ։
Ինչ վերաբերում է ապագային, ես ուղղակի համոզված եմ, որ այո, հնարավոր է նույն մոդելը ունենալ համապետական ընտրությունների ժամանակ։ Այսօր կա դեռ Նիկոլ Փաշինյանը, կա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որը 2018 թվականին իրականում իշխանության է եկել այսպես փայլուն ապագայով, բայց իշխանությունից զրկվելու են խայտառակ անցյալով։ Այ էստեղ ես կասկած չունեմ»,–ասց նա։