Րոպեներ առաջ երկու բարձր պայթյուն է լսվել Երևանի կենտրոնում գտնվող փողոցներից մեկում, ահազանգում են սոցցանցերում:

Հրապարակվող կադրերից երևում է, որ հրդհեը բռնկվել է ՀՀ նախագահի նստավայրից ոչ հեռու գտնվող շենքերից մեկում։ Հրշեջների մարտական հաշվարկներ են հասել դեպքի վայր, որոնք փորձում են մարել հրդեհը։

Ավելի ուշ ականատեսներից մեկը տեսանյութ է հրապարակել, որում երևում է, որ Անտառային փողոցում այրվողը բետոնամղիչ մեքենա է, տեսանյութում լսվում են պայթյունի ձայներ:

«Ու մենք ապրում ենք անտերության երկրում, որտեղ նախագահական նստավայրի հարևանությամբ շինարարություն է ընթանում և չթույլատրված քանդում էին ճանապարհը, որպեսզի իրենց տեխնիկան բարձրացնեն»,- նշել է քաղաքացին: