«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խումբը պաշտոնապես տեղեկացնում է, որ մամուլում շրջանառվող լուրերը, թե Բադալյան եղբայրները ձեռք են բերել «Դվին հյուրանոցային համալիր» ՓԲԸ-ն, չեն համապատասխանում իրականությանը։ «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խումբը որևէ առնչություն չունի հյուրանոցային համալիրի հետ, և ծրագրերում հյուրանոցային համալիրը ձեռք բերելու մտադրություն չկա։
Խնդրում ենք լրատվամիջոցների գործընկերներին զերծ մնալ չճշտված լուրերի տարածումից և հարցերի դեպքում դիմել ընկերությունների խմբի հանրային հաղորդակցության բաժին ստույգ տեղեկատվություն ստանալու համար։