Բետոնախառնիչը հետընթացով բախվել է գազատար խողովակին և սյանը, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել, նաև հնչել է պայթյուն: Այս մասին լրագրողների հետ զրույցում տեղակացրեց ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման վարչության պետի տեղակալ Մարտուն Սիմոնյանը՝ մանրամասներ ներկայացնելով Սիլվա Կապուտիկյան փողոցում հնչած պայթյուն-հրդեհից:
«Հարևանությամբ կայանված երկու «Մերսեդես» մակնիշի և BYD մակնիշի մեկ ավտոմեքենա հրդեհվել է: Կայանված են եղել, վարորդները կամ այլ անձինք այդտեղ չեն եղել, այդ ընթացքում բետոնախառնիչի վարորդին հաջողվել է մեքենայից դուրս գալ և մարմնական վնասվածքներ չստանալ:
Նախնական տվյալներով որևէ տուժած չկա, հարկ եղած դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- ասաց նա:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ ՆԳՆ-ից հայտնել են, որ մայիսի 19-ին՝ ժամը 16:02-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սիլվա Կապուտիկյան փողոցում ավտոմեքենաներ են բախվել։
Դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարներ՝ 4 մարտական հաշվարկ։
Տեղում պարզվել է, որ այրվում է 4 տրանսպորտային միջոցներ, որոնցից 3-ը՝ մարդատար, իսկ 1-ը՝ բետոնախառնիչ։
Նախնական տվյալներով տուժածներ չկան։
Հրդեհը մեկուսացվել է 16։50-ին, մարվել՝ 17։08-ին։