Նորաձևության տենդենցիաներ թելադրող հիմնական քաղաքներից մեկը համարվող Փարիզի բնակիչներին շատ դժվար է անակնկալի բերել, սակայն ինչպես երևում է հայտնի մոդել Միրանդա Քերրին դա հաջողվել է:
30 ամյա ավստրալացի սուպերմոդել, Victoria’s Secret-ի հրեշտակներից մեկը և համատեղ նաև հանրահայտ դերասան Օրլանդո Բլումի կինը նկատվել է Փարիզի փողոցներում բաց հագուստով, որը միջով երևացել է նրա բոլոր բարիքները:
Պապարացիների աշքից չի վրիպել Քերրի հագուստը, ով դարձել է դիզայներ Ստելա Մաքքարթնիի ցուցադրության հիմնական աստղը: Ընդ որում սուպերմոդելը, ով սովոր է գովազդելու կանացի ներքանզգեստ, այդ հագուստի մասին կարծես մոռացել է Փարիզյան փողոցներով զբոսնելիս:
Դատելով այն բանից, թե ինչպես է Միրանդան ինչ-որ մեկին ուղարկում օդային համբույրներ, կարելի է ենթադրել, որ մոդելը գոհ է մնացել թողած տպավորությունից: