Երկուշաբթի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ երկժամյա զրույցից հետո նախագահ Դոնալդ Թրամփը Վարդերի այգում լրագրողներին հայտնել է, որ իր կարծիքով Ռուսաստանի առաջնորդը խաղաղություն է ցանկանում Ուկրաինայի հետ։
«Այո»,-պատասխանել է ԱՄՆ նախագահը, երբ CNN-ի թղթակիցը նրան հարցրել է՝ արդյո՞ք Պուտինը խաղաղություն է ցանկանում։
Նա դարձյալ դրական պատասխան է տվել, երբ մեկ այլ լրագրող հարցրել է՝ արդյոք նա վստահո՞ւմ է Պուտինին։
Իր ելույթում Թրամփը հայտարարել է. «Ըստ իս, հեռախոսազրույցի ընթացքում որոշակի առաջընթաց է գրանցվել»։
«Այնտեղ սարսափելի իրավիճակ է, ամեն շաբաթ 5000 երիտասարդ է սպանվում, ուստի հուսով եմ՝ մենք ինչ-որ բան արել ենք, -ասել է Թրամփը։ -Մենք խոսել ենք նաև եվրոպական երկրների մեծ մասի ղեկավարների հետ, և փորձում ենք ավարտին հասցնել այդ ամենը։ խայտառակություն է, որ պատրազմն առհասրակա սկսվել է»։