ԱՄՆ-ի ՆԱՏՕ-ի դաշնակիցներից ոչ մեկը չի ցանկանում իր Patriot հակաօդային պաշտպանության համակարգերը փոխանցել Ուկրաինային: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար, ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով օգնականի ժամանակավոր պաշտոնակատար Մարկո Ռուբիոն։

«Ուկրաինացիները պահանջում են հակաօդային պաշտպանության Patriot համակարգեր, որոնք, անկեղծ ասած, մենք չունենք: Բայց մենք սերտորեն համագործակցում ենք ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ: ՆԱՏՕ-ի որոշ դաշնակիցներ ունեն Patriot մարտկոցներ, որոնք նրանք կարող են տրամադրել կամ փոխանցել Ուկրաինային օդային տարածքը պաշտպանելու համար, օրինակ՝ Կիևի վրայով։

Ինչպես հասկանում եք, այս երկրներից ոչ մեկը չի ցանկանում հրաժարվել իրենց ունեցած Patriot համակարգերից, բայց մենք, մեր հերթին, չենք կարող դրանք բավական արագ արտադրել», – ասել է Ռուբիոն Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ժամանակ: