Ֆուտբոլի Եվրոպայի լիգայում մայիսի 21-ին տեղի կունենա եզրափակիչը։ Բիլբաոյում (Իսպանիա) կմրցեն անգլիական «Տոտենհեմն» ու «Մանչեսթեր Յունայթեդը»։ Հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։
Փլեյ-օֆֆում «Տոտենհեմը» պայքարից դուրս է թողել «ԱԶ Ալկմարին», «Այնտրախտ Ֆրանկֆուրտին» եւ «Բուդյո-Գլիմտին», «Մանչեսթեր Յունայթեդը»՝ «Ռեալ Սոսիեդադին», «Լիոնին» եւ «Աթլետիկ Բիլբաոյին»։
«Տոտենհեմը» Եվրոպայի լիգայի իրավանախորդ ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկությունում ունեցել է երկու երկու տիտղոս՝ 1972-ին եւ 1984-ին։
«Մանչեսթեր Յունայթեդը» 2017-ին է նվաճել Եվրոպայի լիգայի գավաթը։ 2021-ին մանչեսթերյան թիմը հասել էր եզրափակիչ, սակայն պարտվել էր իսպանական «Վիլյառեալին»։ Հիմնական եւ լրացուցիչ ժամանակն ավարտվել էր 1:1 հաշվով։ Հետխաղային 11-մետրանոցներով «Մանչեսթեր Յունայթեդը» պարտվել էր 10:11 հաշվով։