Գերմանական Kicker պարբերականը ներկայացրել է Դորտմունդի «Բորուսիայի» հավանական մեկնարկային կազմը՝ ֆրանսիական «Մարսելի» հետ հանդիպման ժամանակ։
Ըստ դրա, Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կլինի գերմանական ակումբի պահեստայինների թվում։
«Բորուսիա». Միտչել Լանգերակ, Էրիկ Դուրմն, Մատս Հումելս, Նեւեն Սուբոտիչ, Կեւին Գրոսկրոյց, Նուրի Շահին, Սվեն Բենդեր, Յակուբ Բլաշչիկովսկի, Մարկո Ռոյս, Պյեր- Էմերիկ Օբամեյանգ, Ռոբերտ Լեւանդովսկի։
«Բորուսիա» - «Մարսել» հանդիպումը կկայանա այսօր, Երեւանի ժամանակով 22։45-ին։