Հայաստանում շատ ծնողներ իրենց երեխաներին զրկում են ՀՀ քաղաքացիությունից, որ չծառայեն բանակում: Այս մասին այսօր՝ մայիսի 22–ին, կառավարության նիստում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
Նախարարի խոսքով՝ խոսքը հազարների մասին է, բայց ինքը, ազգային անվտանգության նկատառումներից ելնելով, կոնկրետ թվեր չի նշի։
Հիմա, ըստ Պապիկյանի, ընդունելով կրճատ զինվորական ծառայության մասին նախագիծը՝ հնարավորություն կտա, որ այն քաղաքացիները, որոնք, անվտանգությունից ելնելով, փորձել են տարբեր ճանապարհներով բանակից ազատվել, բոլորի հետ հավասար ՀՀ ԶՈՒ-ում գոնե կրճատ ժամկետով ծառայություն անցնեն։
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն էլ ասաց, թե սա չափազանց զգայուն ու կարևոր հարց է։
Նշենք, որ այս նախագծով սահմանվում է, որ կարելի է ծառայել մեկ ամիս՝ վճարելով 24 մլն դրամ, կամ ծառայել 4 ամիս՝ վճարելով 18 մլն դրամ։ Բացի այդ, սականվում է, որ պարտադիր զինծառայության համար վերին շեմը 27 տարեկանից դառնում է 32 տարեկան։