Ադրբեջանի գյուղերից մեկում ցել. 33-ամյա թմրամոլ Չինգիզ Մեհդիևը կապել է իր 28-ամյա կնոջ ձեռքերը, ինչից հետո նրան անասելի տանջանքների է ենթարկել։

Ինչպես հայտնում է apa.az կայքը, դեպքը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ 28-ամյա կինն ընդդիմացել է ոսկյա մատանին տանից տանել պատրաստվող ամուսնուն։

Մամեդովը նրան կապկպել է, սափրել գլուխը, կտրել ականջներն ու բազմաթիվ մարմնական վնասվածքներ հասցրել։

Այժմ կնոջ վիճակը գնահատվում է կայուն ծանր, իսկ Մամեդովն էլ դեռևս ազատության մեջ է։