Հայաստանի պատմության մեջ ամենալավ ֆուտբոլիստը գնում է իր հոր հետքերով, ով մահացել է գլխուղեղի քաղցկեղից` 33 տարեկան հասակում: Անդրադառնալով Հայաստանի հավաքականի և Դորտմունդի Բորուսիայի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, գրել է ֆրանսիական 20minutes.fr պարբերականը:
«Ամեն ինչ սկսվեց երկրաշարժից` 7 դեկտեմբեր, 1988 թ, որը խլեց 25,000-30,000 մարդու կյանք: Շատերը ստիպված էին լքել Երևանը, այդ թվում` Համլետ Մխիթարյանը: Մեկ տարի անց ծնվեց նրանց որդին Հենրիխը, ով սկսեց ֆրանսերեն սովորել մինչ հայրենիք վերադառնալը»:
«Դեռ փոքր ժամանակ Հենրիխից անբաժան էր ֆուտբոլային գնդակը եւ բոլորը վստահ էին, որ նա գնալու է իր հոր հետքերով։ Հայրը նվեր է թողել որդուն։ Համլետը չեմպիոն էր, տղայի մայրն աշխատում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում, իսկ քույրը՝ ՈւԵՖԱ-ում։ Այսպիսով, նրանց ընտանիքը հասարակ չէ։ Հայերի համար Համլետը Պլատինի էր, իսկ Հենրիխը Զիդանն է»,- ասել է Մխիթարյանների ընտանիքի ընկեր Ժիլես Ավագյանը։