Լեհաստանում 2025 թվականին 18-րդ մեխանիզացված դիվիզիան կանցկացնի վերջին տարիների խոշորագույն զորավարժությունները, որոնց կմասնակցեն ՆԱՏՕ-ի դաշնակիցները:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ինտերֆաքս»-ը, այս մասին լրագրողներին հայտնել է Լեհաստանի ազգային պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը:
« 18-րդ մեխանիզացված դիվիզիան կանցկացնի երկար տարիների ընթացքում առաջին խոշոր դիվիզիոն վարժանքներ և լիովին պատրաստ կլինի ցուցադրելու իր կարողություններն ու հմտությունները, այդ թվում՝ մեր դաշնակիցների հետ համատեղ»,- նշել է Կոսինյակ-Կամիշը։