«Հրապարակ» թերթը գրում է. «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն ԱՄՆ-ում է, իր ամերիկյան հանդիպումներից լուսանկարներ է հրապարակում։ Նրա մտերիմներից մեկը մեզ ասաց, որ այցի գլխավոր նպատակը Վարդան Ղուկասյանի՝ Դոգի փաստաբանական խմբի հետ հանդիպելն է:
Իրավաբան Մարուքյանը որոշել է աջակցել Ղուկասյանի ազատության գործին: Իսկ մայիսի 27-ին նրա գործով դատական նիստ կա։ Մարուքյանը նաեւ Լաս Վեգասից է լուսանկար հրապարակել, որտեղ կայանալու է Դոգի դատը։
Վերջին շրջանում քաղաքական շրջանակներում խոսում են, որ ԼՀԿ ղեկավարը քաղաքական ֆորմատի փնտրտուքների մեջ է եւ դիրքավորվել է այն դաշտում, որում Դոգն էր՝ մերժելով ե՛ւ նախկիններին, ե՛ւ ներկաներին։ Նա իր լայվերից մեկում Դոգին է պաշտպանել` նրան գրեթե իրեն հավասար քաղաքական գործիչ սարքելով:
Մեզ հետ զրույցում Մարուքյանը հերքեց տեղեկությունը՝ սուտ է, Դոգի հետ կապված չէ իր այցը»։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում