Գործարար, Tesla-ի և SpaceX-ի ղեկավար Իլոն Մասկը հայտարարել է, որ հեռանում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմում զբաղեցրած հատուկ կառավարական աշխատակցի պաշտոնից։
«Ավարտելով իմ պաշտոնավարման ժամկետը որպես հատուկ կառավարական աշխատակից, ես կցանկանայի շնորհակալություն հայտնել նախագահ Դոնալդ Թրամփին անիմաստ ծախսերը կրճատելու հնարավորության համար», - գրել է Մասկը X սոցիալական ցանցում մայիսի 29-ի գիշերը։
DOGE առաքելությունը ժամանակի ընթացքում միայն կուժեղանա, քանի որ այն կդառնա ամբողջ կառավարության կյանքի ձև։
Մասկը կարող է զբաղեցնել հատուկ կառավարական աշխատակցի պաշտոնը տարեկան ոչ ավելի, քան 130 օր, այս ժամկետը լրանում է մայիսի 30-ին։
Մասկը Թրամփի վարչակազմում ղեկավարել է Կառավարության արդյունավետության դեպարտամենտը (DOGE), որը ստեղծվել է պետական ծախսերը կրճատելու համար։ Ինչպես նշում է Associated Press-ը, Մասկը կարողացել է ծախսերը կրճատել երկու տրիլիոն դոլարից մինչև 1.15 տրիլիոն դոլար։