Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Հոսեյն Սալամին հայտարարել է, որ «եթե Իսրայելը որևէ սխալ թույլ տա, Իրանը սիոնիստական ռեժիմին դժոխքի դուռը կհասցնի», հաղորդում է Tasnim գործակալությունը։
Համադան նահանգի արևմտյան մասում չորեքշաբթի ԻՀՊԿ պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ գեներալ-մայոր Հոսեյն Սալամին մերժել է Իսրայելի կողմից Իրանի ժողովրդի դեմ ռազմական գործողությունների հռետորաբանությունը:
Նա Իսրայելին զգուշացրել է, որ եթե որևէ «հիմար սխալ» թույլ տա, Իրանը սիոնիստական ռեժիմի համար անողոք կերպով կբացի դժոխքի դարպասները։
Իրանի ԻՀՊԿ հրամանատարը միաժամանակ զգուշացրել է Միացյալ Նահանգներին, որ Իսլամական Հանրապետությունը պատրաստ է ցանկացած սցենարի։
Իրանը երբեք չի զիջի ուրիշների քաղաքական կամքին, հայտարարել է հրամանատարը։
«Մեր մատները ձգանի վրա են, և մենք դարանակալ սպասում ենք արագ արձագանք տալու, եթե նրանք (թշնամիները) սխալ քայլ անեն, որպեսզի լիովին մոռանան իրենց անցյալի մասին», -նախազգուշացրել է գեներալ-մայոր Սալամին։
Ընդգծելով Իրանի պաշտպանության պատրաստակամությունը՝ հրամանատարը նշել է, որ երկիրը կուտակել է ուժ՝ դիմակայելու աշխարհի խոշորագույն գերտերություններին։