Գերմանիան, ըստ էության, արդեն իսկ լիարժեք մասնակից է ուկրաինական հակամարտությանը, և եթե կան տեղեկություններ Ռուսաստանի տարածք հեռահար հրթիռների արձակմանը գերմանացի զինծառայողների մասնակցության մասին, Մոսկվան կարող է ցանկացած որոշում ընդունել պատասխան գործողությունների վերաբերյալ, հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։
«Գերմանիան արդեն իսկ հակամարտության մասնակից է. նրա տեխնիկան և մասնագետները անմիջականորեն պատերազմի մեջ են Ռուսաստանի հետ։ Եվ սրանք միայն ռազմական մատակարարումներ չեն։ Ըստ էության, սա լիարժեք, այլ ոչ թե հիբրիդային մասնակցություն է ռազմական հակամարտությանը։ «Այսպիսով, Գերմանիան կրկին Ռուսաստանի թշնամին է, կրկին մասնակցում է պատերազմին, առաջնորդվելով իրենց իսկ ստեղծած նացիստական գաղափարախոսությամբ, իսկ Մերցը Վերմախտում կռված իր հարազատների հավատարիմ ժառանգն է, -հայտարարել է Մեդվեդևը՝ պատասխանելով РИА Новости-ի հարցին, ըստ որի արդյոք Ռուսաստանի տարածքում հեռահար հրթիռային հարվածները կնշանակեն Գերմանիայի անմիջական մասնակցություն ուկրաինական հակամարտությանը։
«Եթե տեղեկություններ կան, որ գերմանացի ռազմական մասնագետները մասնակցում են Ռուսաստանի տարածք հեռահար հրթիռների արձակմանը, կարող է պատասխան գործողությունների վերաբերյալ ցանկացած որոշում ընդունվել... Դա Գերագույն գլխավոր հրամանատարի իրավասության շրջանակում է։ Ոչ ոք չի կարող արգելափակել մեր երկրի լիարժեք պաշտպանության իրավունքը, և դա բազմիցս ընդգծել է մեր պետության ղեկավարը», -հայտարարել է Մեդվեդևը։