Երեւանում տրվեց «Յունվենտուս-Արմենիա» ֆուտբոլային ակադեմիայի շիրանարարական աշխատանքների մեկնարկը։

Աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն, «Յուվենտուսի» լեգենդար ֆուտբոլիստ Դավիդ Տրեզեգեի մասնակցությամբ տեղի ունեցավ «Յուվենտուս-Արմենիա» ֆուտբոլային ակադեմիայի հիմնարկեքը: Արարողությանը ներկա էին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը, Հայաստանում Իտալիայի դեսպան Ալեսանդրո Ֆերանտին տիկնոջ հետ, Հայաստանում «Յուվենտուս» ակադեմիայի տնօրեն Ալբերտ Աբրահամյանը:


Դավիդ Տրեզեգեն եւ Արմեն Մելիքբեկյանը թղթի վրա գրեցին բարեմաղթանքներ եւ պահեցին պարկուճում, որը տեղադրեցին հիմնաքարի մեջ եւ ցեմենտապատեցին:

Դավիթ Տրեզեգեն վաղը կմասնակցի «Յուվենտուս-Արմենիա» ակադեմիայի շնորհանդեսին:

Ակադեմիան եւ մարզաբազան կկառուցվեն «Հրազդան» ստադիոնի հարեւանությամբ՝ «Արարատ-73» հուշարձանի հետնամասում:

Լուսանկարները՝ Էմմա Ասատրյանի