Անտոնիո Կոնտեն կշարունակի աշխատանքը Իտալիայի նորընծա չեմպիոն «Նապոլիի» գլխավոր մարզիչի պաշտոնում, հաղորդում է նեապոլյան ակումբը մամուլի ծառայությունը։
«Նապոլին» սոցիալական ցանցերում հրապարակել է տեսանյութ Կոնտեի մեկնաբանություններով եւ գրել․ «Դարձյալ քեզ հետ»։
Իտալական մամուլը գրել էր, որ Կոնտեն կարող է լքել «Նապոլին» ակումբի ղեկավարության հետ տարաձայնությունների եւ ֆինանսական խնդիրների պատճառով։
Կոնտեն անցած տարվա ամռանն է գլխավորել «Նապոլին», որն Իտալիայի առաջնության 38 խաղում վաստակեց 82 միավոր եւ 1 միավոր գերազանցեց երկրորդ տեղը գրաված «Ինտերին»։