Մադրիդի «Ռեալը» հայտարարեց անգլիացի պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդի տեղափոխության մասին։ 26-ամյա ֆուտբոլիստն ազատ գործակալի կարգավիճակում կմիանա Արքայական ակումբին։ Նա չէր երկարաձգել պայմանագիրը Անգլիայի չեմպիոն «Լիվերպուլի» հետ։
«Ռեալի» հետ նրա պայմանագիրն ուժի մեջ կմտնի հունիսի 1-ից եւ նախատեսված կլինի մինչեւ 2031թ․ հունիսի 30-ը։
Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը «Ռեալի» կազմում կմասնակցի հունիս-հուլիսին ԱՄՆ-ում անցկացվելիք աշխարհի ակումբային առաջնությանը։