Այսօր՝ հունիսի 1-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տոնում է ծննդյան տարեդարձը։ Նա դարձավ 50 տարեկան։

ArmLur.am-ի տեղեկություններով՝ մինչ այս պահը ողջ իշխանական վերնախավը Սևանի թերակղզու կառավարական առանձնատանը նշում է Փաշինյանի ծնունդը։

Այս մասին վկայում են նաև համացանում հայտնված լուսանկարները։

Հիշեցնենք, որ Փաշինյանի ծնունդը շնորհավորել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՌԴ կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։