Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությանը։
Կողմերը քննարկել են Ուկրաինայում ստեղծված ճգնաժամի հետ կապված իրավիճակը։
Ըստ ռուսական կողմի, Ռուբիոն ցավակցություն է հայտնել Ռուսաստանի ԱԳ նախարարին՝ Բրյանսկի և Կուրսկի մարզերում գնացքների պայթյունի զոհերի կապակցությամբ։