Ճապոնիայի կառավարությունը դեռ պարզում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ պողպատի եւ ալյումինի մաքսատուրքերը մինչեւ 50 տոկոս բարձրացնելու որոշման մանրամասները, սակայն ցավալի է համարում ամերիկյան վարչակազմի սակագնային միջոցները։

«Մենք տեղյակ ենք այդ հայտարարության [պողպատի եւ ալյումինի մաքսատուրքերի բարձրացման] մասին։ Նախ եւ առաջ կհետեւենք միջոցների կոնկրետ բովանդակությանը, որը պարզ կդառնա ավելի ուշ։ «Ամեն դեպքում, մենք չափազանց ցավալի ենք համարում ԱՄՆ կառավարության սակագնային միջոցների շարքը եւ վճռականորեն կոչ ենք անում վերանայել դրանք»,- ասել է Ճապոնիայի կառավարության քարտուղար Յոսիմասա Հայասին՝ պատասխանելով Ճապոնիայի եւ ԱՄՆ-ի միջեւ առեւտրային բանակցությունների եւ տնտեսության վրա Վաշինգտոնի այդ քայլի ազդեցության մասին հարցին։


Փետրվարին Թրամփը կագադրել էր 25 տոկոս մաքսատուրքեր սահմանել պողպատի եւ ալյումինի ներմուծման համար՝ լուրջ անհանգստություն առաջացնելով Տոկիոյում։ Ճապոնական կողմը բազմիցս կոչ է արել ԱՄՆ-ին վերանայել այդ, ինչպես նաեւ այլ մաքսատուրքերը, այդ թվում՝ 25 տոկոս մեքենաների եւ պահեստամասերի ներմուծման, ինչպես նաեւ 24 տոկոս՝ երկրից բոլոր ներմուծումների համար։


Ճապոնական կողմը առեւտրային բանակցությունների մեջ է մտել ԱՄՆ-ի հետ եւ արդեն բանակցությունների մի քանի փուլ է անցկացրել, դրանցում Տոկիոն ներկայացնում է տնտեսության վերականգնման նախարար Ռյոսեյ Ակաձավան։ Կողմերը դեռ պայմանավորվածության չեն եկել։