Հայաստանի հավաքականի եւ Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Թիկնիզյանի գործակալ Ալեքսանդր Կլյուեւը հաստատել է, որ ռուսական ակումբը բանակցում է սերբական «Ցրվենա Զվեզդայի» հետ հայ ֆուտբոլիստի տրանսֆերի հարցով։
«Այո, «Լոկոմոտիվը» բանակցում է «Ցրվենա Զվեզդայի» հետ Նաիրի տեղափոխության հարցով։ Առայժմ ավելացնելու այլ բան չկա։ Կարծում եմ՝ «Լոկոմոտիվը» պաշտոնապես ամեն ինչ կասի»,- Ալեքսանդր Կլյուեւի խոսքը մեջբերում է championat.com-ը։
Նաիր Թիկնիզյանը 2021 թվականից է հանդես գալիս «Լոկոմոտիվում»։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2026թ․ հունիս։ Ավարտված մրցաշրջանում նա մոսկովյան թիմի հետ մասնակցել է 33 հանդիպման, խփել է 2 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում։