Վաշինգտոնի և Թեհրանի միջև միջուկային համաձայնագրի շուրջ բանակցությունների վեցերորդ փուլ անցկացնելու հնարավորությունը լուրջ կասկածի տակ է և կարող է ընդհանրապես տեղի չունենալ, երկուշաբթի օրը հաղորդել է CNN-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Դրա խոսքով՝ Իրանը Իսլամական Հանրապետության միջուկային ծրագրի վերաբերյալ ԱՄՆ նոր առաջարկը համարել է «անհամատեղելի, անիրատեսական և չափազանց պահանջներ ներկայացնող»։
«Ամերիկացիները անընդհատ փոխում են իրենց դիրքորոշումը, և սա մինչ օրս հաջող բանակցությունների հիմնական խոչընդոտն է եղել և աշխատանքն ավելի է դժվարացնում, քան երբևէ», – CNN-ին ասել է անանուն բարձրաստիճան իրանցի պաշտոնյան։
Նա նաև ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ ԱՄՆ առաջարկը տարբերվում է կողմերի միջև նախկինում ձեռք բերված պայմանավորվածություններից։
«Այս տեքստը ուղղակիորեն հակասում է բանակցությունների հինգերորդ փուլի ընթացքում մեր կողմից ձեռք բերված վերջին համաձայնագրին», -ասել է նա։