Երբ մարդն իրեն միայնակ է զգում, նրա ներգրավվածությունը տարբեր ոլորտներում շատ ավելի բարդ է դառնում, հայտնում են Պաշտպանի աշխատակազմից։

«Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Լիբերալ քաղաքականության ինստիտուտի նախագահ Տաթևիկ Մատինյանի հետ փոդքաստի շրջանակներում, ի թիվս այլնի, խոսել է հանդուրժող, կարեկից և ապրումակցող միջավայրի կարևորության մասին:

Զրույցի ընթացքում Անահիտ Մանասյանը կիսվել է իր անձնական փորձառությամբ և նշել, թե ինչու է կարևոր բարձրաձայնել և լսելի դարձնել նաև բացասական փորձը։

Ինչպիսին են Պաշտպան ընտրվելուց հետո Անահիտ Մանասյանի հարաբերությունները ոլորտի գործընկերների հետ. Պաշտպանը բացել է փակգծեր»,-ասված է հաղորդագրության մեջ։