Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև հանդիպման վերաբերյալ որևէ պայմանավորվածություն չկա, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է РИА Новости-ն։
Պուտինը և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել չորեքշաբթի երեկոյան։
«Հանդիպման վերաբերյալ որևէ պայմանավորվածություն չի եղել, քանի որ պետությունների ղեկավարների միջև կա ընդհանուր ըմբռնում, որ հանդիպումն անհրաժեշտ է, բայց այն պետք է պատշաճ կերպով նախապատրաստվի», - լրագրողներին ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք նախագահները համաձայնության են եկել մոտ ապագայում հանդիպման վերաբերյալ և ինչ պայմաններում այն կարող է տեղի ունենալ։