Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել է, որ ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակման ժամանակ ռուսական ինքնաթիռները վնասվել են, ոչ թե ոչնչացվել։ Նա այս մասին ասել է TASS-ին տված հարցազրույցում։

«Խոսքը վերաբերում է սարքավորումներին, ինչպես նշել են նաև Պաշտպանության նախարարության ներկայացուցիչները, որոնք ոչ թե ոչնչացվել են, այլ վնասվել։ Դրանք կվերականգնվեն», - ասել է Ռյաբկովը։

Նա նաև անհիմն է անվանել հարձակման արդյունքների մասին Ուկրաինայի հայտարարությունները։

«Դրան նույնիսկ մոտ մոտ ոչինչ չկա։ Մենք պետք է հետևենք [Ռուսաստանի] Պաշտպանության նախարարության ալիքներով տարածվող տվյալներին և տեղեկատվությանը», - հավելել է փոխնախարարը։

Հունիսի 1-ին Ուկրաինայի անվտանգության ծառայությունը (ՈւԱԾ) իրականացրել է «Սարդոստայն» գործողությունը, որի ընթացքում ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են ռուսական ռազմական ավիաբազաների վրա։ ՈւԱԾ-ն հայտարարել է, որ հարվածներ են հասցվել Օլենյայի, Բելայայի, Իվանովո-Սևերնիի և Դյագիլևոյի ավիաբազաներին։

Արևմտյան հետախուզության տվյալներով՝ ուկրաինական հատուկ ծառայությունների «Սարդոստայն» գործողության արդյունքում վնասվել է 40 ռուսական ինքնաթիռ, որոնցից 10-13-ըէ ոչնչացվել։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պնդում է, որ գործողության արդյունքում վնասվել է 41 ռուսական ինքնաթիռ, որոնցից կեսը չի կարող վերականգնվել։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով «մի քանի ինքնաթիռներ հրդեհվել են» Մուրմանսկի և Իրկուտսկի մարզերի ավիաբազաներում (համապատասխանաբար՝ Օլենյայի և Բելայայի ավիաբազաներ):