Բրազիլիայի հավաքականի նորանշանակ իտալացի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին մեկնաբանել է 0:0 հաշվով արդյունքը Էկվադորի դեմ աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի խաղում։ Անչելոտին նորամուտն է նշել նոր թիմում։
«Շատ լավ մրցախաղ էր պաշտպանության տեսանկյունից։ Ես տեսա թիմը, որը ավելի վստահ է գործում գնդակով, սահուն խաղ է ցուցադրում։ Արդյունքում՝ ունեցան լավ ոչ ոքի։ Մենք գոհ ենք եւ վստահությամբ կմոտենանք հաջորդ հանդիպմանը»,- Անչելոտիի խոսքը մեջբերում է Ge Globo-ն։
Հարավամերիկյան գոտու ընտրական մրցաշարում Բրազիլիան 15 տուրից հետո 22 միավորով չորրորդն է։
Հունիսի 11-ին Բրազիլիան կմրցի Պարագվայի հետ։