Կիևը գնաց տրամաբանությանը չենթարկվող ստորության՝ հրաժարվելով վերցնել ուկրաինացի զինծառայողների մարմինները, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Առաջին լրատվական հեռուստաալիքին տված հարցազրույցում դիվանագետը նշել է, որ Կիևի ռեժիմը անիծված կլինի իր իսկ բնակչության կողմից, եթե չվերցնի ուկրաինացի զինվորականների մարմինները:

Ավելի վաղ հայտնել էինք՝ զոհված զինվորականների մարմինները Ուկրաինայի զինված ուժերին հանձնելու և գերիների փոխանակման պայմանավորվածությունը տեղի չի ունեցել։