Շատ ուրախ եմ, որ այսօր նշեցի նորամուտս հավաքականում եւ կարողացանք գրանցել դրական արդյունք: Այսօր մեր խաղն ավելի թիմային ստացվեց:

Այս մասին ասել է Հայաստանի հավաքականի նորեկ, ԲԿՄԱ-ի կիսապաշտպան Դանիել Աղբալյանը:

Հայաստանի հավաքականը Չեռնոգորիայի հետ արտագնա ընկերական խաղում ոչ ոքի արդյունք գրանցեց՝ 2:2 հաշվով: Առաջին անգամ մեկնարկային կազմում էր Դանիել Աղբալյանը:

«Շատ ուրախ եմ, որ կարողացանք այսօր դրական արդյունք գրանցել: Ուրախ եմ, որ այս դրական արդյունքը գրանցվեց իմ նորամուտի խաղում: Հուսով եմ, որ հետագայում ավելի լավ կխաղանք: Ինձ թվում է, այսօր մեր խաղն ավելի թիմային սստացվեց, փոխանցումները շատ էին, մեկս մյուսի համար դիրք էինք բացում: Ես խաղացի երկու դիրքերում, ինչպես խաղում եմ ԲԿՄԱ-ում:

Նորամուտիս տպավորությունները շատ բարձր են: Հոգեբանորեն պատրաստ էի խաղալ հավաքականում: Վստահ եմ, որ մեր թիմի մոտ ավելի լավ կստացվի հետագա խաղերում»,- ասաց Դանիել Աղբալյանը:

Նախորդ ընկերական խաղում Հայաստանի հավաքականը 2:5 հաշվով պարտվել էր Կոսովոյի թիմին։