ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Քաղաքացիական բախումներ հրահրելու գործում փորձառու գործադիր իշխանության ղեկավարը բացահայտ հանցագործության կոչեր է անում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նկատմամբ՝ հավաքագրելով հանցակիցների։
Ստեղծում են կեղծ օրակարգեր ու շեղում մարդկանց իրական անվտանգային խնդիրներից:
Երկրի կառավարումը տապալած, հանրային համերաշխությունը խաթարած, ատելության ու բռնության կոչեր անող իշխանության ղեկավարը, ով նաեւ բացահայտ պրոպագանդում է ադրբեջանական ու թուրքական իշխանությունների թեզերը և պայքարում ազգային ինքնության դեմ, վաղուց դուրս է եկել իր լիազորություններից:
Հասարակությունը նպատակային պահում է քաոսի և լարվածության մեջ, ռադիկալացնում և բևեռացնում, որպեսզի մանիպուլիացիաների հարցում հաջողեն: Սրանք արդեն քրեական պատժի ենթակա արարքներ են»։