«Հրապարակ» թերթը գրում է. «ՄԻՊ Անահիտ Մանասյանի փոխարեն խորհրդարանում երեկ 24 թվականի բյուջեի կատարողականը ներկայացնում էր ՄԻՊ աշխատակազմի գլխավոր քարտուղարը։ Ինչո՞ւ ՄԻՊ-ը սահմանված կարգով չի ներկայացնում զեկույցը՝ մեր հարցին աշխատակազմից պատասխանեցին․ «Տիկին Մանասյանը գործուղման է Եվրոպայի խորհրդի խոշտանգումների կանխարգելման կոմիտեի աշխատանքների շրջանակներում` որպես Հայաստանը ներկայացնող անդամ»։
Նշենք, որ արդեն մի քանի շաբաթ է՝ Մանասյանը Հայաստանում չէ, գործուղման է, հարցրինք գործուղման ժամկետների մասին։ «Կոմիտեն աշխատում է խորհրդապահության սկզբունքով: Կոմիտեի կողմից տեղեկատվությունը հրապարակվելուց հետո ՄԻՊ աշխատակազմը եւս կներկայացնի գործուղման մանրամասները»:
Ուշագրավ է, որ մինչ ՀՀ ՄԻՊ-ը խոշտանգումների կանխարգելման կոմիտեում գործուղման է, Հայաստանի իշխանությունները հոգեբանական խոշտանգման են ենթարկում Հայ առաքելական եկեղեցու հոգեւոր հայրերին, սակայն պաշտպանի կողմից, ինչպես միշտ, ձայն բարբառո հանապատի։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում