ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմին մեղադրել է Լոս Անջելեսում տեղի ունեցող բողոքի ցույցերի ֆոնին իրավիճակի վրա վերահսկողությունը կորցնելու մեջ։
«Վերջին երկու գիշերների ընթացքում Լոս Անջելեսն անվտանգ է։ Մեր հիանալի Ազգային գվարդիան՝ ծովային հետևակի մի փոքր օգնությամբ, ապահովել է, որ Լոս Անջելեսի ոստիկանությունը կարողանա արդյունավետորեն կատարել իր աշխատանքը։ Միասին նրանք հիանալի աշխատանք են կատարել, բայց առանց զինվորականների Լոս Անջելեսը կդառնար հանցագործության վայր, որը մենք չենք տեսել տարիների ընթացքում։ Նահանգապետը լիովին կորցրել է իրավիճակի վրա վերահսկողությունը», - գրել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցում։
Նախագահը նաև վիրավորականորեն սխալ է արտասանել Նյուսոմի ազգանունը և կոպտորեն մեղադրել է նրան իր անգործունակությունը արդարացնելու փորձի մեջ՝ անվտանգության ուժերին շնորհակալություն հայտնելու փոխարեն։