Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամադ Բաղերին հինգշաբթի հրամայել է սկսել համազգային զորավարժությունների շարք, հաղորդել է Mehr-ը:
«Բաղերիի խոսքով՝ զորավարժությունների նպատակն է բարձրացնել Իրանի զինված ուժերի պաշտպանական հզորությունը, օպերատիվ պատրաստվածությունը եւ զսպման ներուժը»,- նշել է գործակալությունը:
Mehr-ը նշել է, որ այս տարի կանոնավոր զորավարժությունները փոփոխվել են՝ Իրանին օգնելու, որպեսզի արձագանքի տարածաշրջանային աճող սպառնալիքներին եւ հակառակորդի գործողություններին։
Ապրիլի 12-ից ի վեր Օմանի միջնորդությամբ Իրանի եւ Միացյալ Նահանգների միջեւ տեղի է ունեցել անուղղակի բանակցությունների հինգ փուլ։ Սակայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ Իրանի հետ միջուկային համաձայնագրի հնարավորության հարցում ինքն այնքան էլ վստահ չէ։
Պարբերականը, հղում կատարելով ԱՄՆ իշխանությունների եւ Եվրոպայի երկրների ներկայացուցիչներին, տեղեկացրել է, որ Իսրայելը նախապատրաստվում է շուտով ռազմական գորոծղություն իրականացնել Իրանի դեմ։
CBS News հեռուստաալիքը, հղում կատարելով իսրայելական կողմից տեղեկատվություն ստացած ամերիկյան աղբյուրներին, հաղորդել է, որ Իսրայելը լիովին պատրաստ է Իրանի դեմ ռազմական գործողություն իրականացնելուն։