Երեկ Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ հունիսի 1-ին տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ հարց ուղղեց այդ ժամանակ ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու, այժմ արդեն այդ պաշտոնում նշանակված Գևորգ Կոստանյանին: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ «կա մի տեսարան, երբ Ավետիք Բուդաղյանը գնում է այն մարդկանց խմբի հետևից, որի մեջ են Տիգրան Խաչատրյանը, Ս. Խաչատրյանի թիկնապահ Զարզանդը: 23.08.04 պահին մեկը ձայն է տալիս, ասում է՝ Ավետ, և նա հետ է դառնում ու ստանում է վնասվածքը, որը քրեական գործում հիշատակվում է թիվ մեկ վնասվածք»: Պատգամավորը հետքրքրվել էր՝ արդյոք նախաքննական մարմինը պարզե՞լ է՝ ո՞վ է ետևից ձայն տվել դեպքի օրը սպանված Ավետիք Բուդաղյանին: Ի պատասխա պատգամավորի հարցին՝ Գևորգ Կոստանյանն ասել էր. «Ով է էնտեղ գոռացել, դա հարցի 8-րդ կողմն է, իրավական գնահատականի հետ կապ չունի»:

168.am-ի հետ զրույցում Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանն այս առնչությամբ ասաց. «Նախ նշեմ, որ նախաքննության ընթացքում չի պարզվել՝ ով է եղել այդ կանչողը: Երկրորդը՝ առարկեմ պարոն Կոստանյանի այն կարծիքին, թե դա կաևոր չէ գործի համար: Մի օրինակ բերեմ: Իսկ, օրինակ, եթե պարզվի, որ դա Սուրիկ Խաչատրյա՞նն էր: Արդյոք դա կարևո՞ր չէ գործի համար: Իհարկե, կարևոր է: Իսկ այսօր մենք ունենք տեխնոլոգիաներ, որոնք թույլ են տալիս ձայնագրության մեջ եղած ձայնը նույնացնել: Այնպես որ` ես արմատապես համաձայն չեմ պարոն Կոստանյանի ցանկացած կարծիքի հետ, որն ինքն արտահայտել է այս գործի հետ կապված, այդ թվում նաև` ձեր ասածի»,- ասաց Հ. Ալումյանը:

Նյութի Շարունակությունը` այստեղ: