Պաշտպանված միջուկային օբյեկտների վրա անխոհեմ հարձակումը մարտահրավեր է նետում ոչ միայն միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին, այլև մարդկային տարրական խղճին։ Այս օբյեկտներին հասցված ցանկացած վնաս սպառնում է աղետալի ռադիոլոգիական հետևանքներով, որոնք չեն սահմանափակվի միայն Իրանով, այլ կարող են տարածվել ամբողջ տարածաշրջանում և դրանից դուրս։ Ըստ IRNA-ի՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է ՄԱԿ-ում Իրանի դեսպան Ամիր Սաիդ Իրավանին։
«Իսրայելը խախտել է նաև Իրաքի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»։
Նրանք, ովքեր աջակցում են այս ռեժիմին՝ Միացյալ Նահանգների գլխավորությամբ, պետք է հասկանան, որ իրենք հանցագործության մեղսակիցներ են։
Իսրայելի պաշտոնյաները հայտարարել են, որ ագրեսիայի նպատակն էր խափանել միջուկային բանակցությունները։ Հենց միայն այդ խոստովանությունը բավարար է հարձակման իրական դրդապատճառները բացահայտելու համար՝ ոչնչացնել դիվանագիտությունը, խափանել բանակցությունները և տարածաշրջանը ներքաշել ավելի լայն հակամարտության մեջ։
Այս գործողությունները համարժեք են պատերազմի հայտարարման։
Իրանը վճռականորեն և համարժեք կարձագանքի այդ ագրեսիայի ակտերին։ Սա սպառնալիք չէ, այլ չհրահրված ռազմական հարձակման բնական, իրավական և անհրաժեշտ հետևանք», -նշել է դեսպանը։