ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բանակցություններ է վարել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ, CNN-ին հայտնել է Սպիտակ տան խոսնակը։
Իսրայելը ուրբաթ գիշերը հարվածներ է հասցրել Իրանին։ Գործողության թիրախը Իսլամական Հանրապետության միջուկային օբյեկտներն են։ Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Նաթանզի և Ֆորդոյի ուրանի հարստացման օբյեկտներին, Քերմանշահում և Խորամաբադում տեղակայված հրթիռային բազաներին, ինչպես նաև Թեհրանում, Սպահանում, Թավրիզում և Իրանի այլ խոշոր քաղաքներում։
Հարձակումների հետևանքով զոհվել են ԻՀՊԿ հրամանատար Հոսեյն Սալամին, գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին, ԻՀՊԿ Խաթամ ալ-Անբիա հակաօդային պաշտպանության բազայի հրամանատար, գեներալ-մայոր Ղոլամ-Ալի Ռաշիդը և այլ բարձրաստիճան զինվորականներ, ինչպես նաև վեց միջուկային գիտնականներ։ Պայթյուններ են գրանցվել նաև Նաթանզի միջուկային օբյեկտում։ Իրանական գործակալությունների տվյալներով՝ Իսրայելի հարվածների հետևանքով զոհվել է 78 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 300-ը։



 
										
										 
										
										 
										
										 
					






 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
		 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 «Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան
										«Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
				 
				 
				 
				 
				 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					