Կոտայքի մարզի Քասախ գյուղի բնակիչներն այսօր՝ հունիսի 16–ին հերթական անբամ բողոքի ակցիա են իրականացնում, նրանք փորձում են փակել Երեւան–Աշտարակ մայրուղին, պահանջում են, որպեսզի 59 երթուղու ավտոբուսները նախկինի պես բարձրանան մինչեւ գյուղի կենտրոն, քանի որ այժմ մարդիկ ստիպված են մի քանի կիլոմետրոտքով բարձրանալ մայրուղուց մինչեւ գյուղի կենտրոնականհատված։ Իսկ նոր տրանսպորտը, որը բավականին փոքր է եւ քիչ ուղեւորներ է կարողանում տեղափոխել, բացի այն, որ տեղ չի լինում նստելու, ստիպված են ավելի թանկ վճարել։


Ոստիկանական ուժերը պատ են կազմել եւ թույլ չեն տալիս բնակիչներին իրականացնել իրենց ակցիան եւ փակել մայրուղին։

Հիշեցնենք, որ բողոքի ակցիաները սկիզբ են առել ապրելի 5-ից։ Պռոշյան և Քասախ համայնքների բնակիչները մինչ վերջերս օգտվում էին թիվ 25 և 59 երթուղին սպասարկող ավտոբուսներից՝ Երևան հասնելու համար վճարելով 150 դրամ։ Հիմա Երևանի քաղաքապետարանը որոշել է, որ ավտոբուսները չեն հասնելու այդ համայնքներ։

Նոր երթուղին սպասարկելու է «Մուլտիտրանսպորտ» ընկերությունը, ուղեվարձը լինելու է 250 և 200 դրամ։ Բացի այս, ինչպես ավելի վաղ ներկայացրել էին բնակիչները, նոր երթուղին սպասարկելու է ընդամենը 7 կմ՝ իրենց համայնքներից հասնելով մինչև Աջափնյակ վարչական շրջանում գտնվող հայտնի Ֆիզիկայի ինստիտուտ, վերջին ավտոբուսը նախատեսված է ժամը 19։30-ին։ Նախկին երթուղու վերջին կանգառը եղել է Հաղթանակի զբոսայգու մոտ։