Իրանը կիրառել է հիպերձայնային հրթիռներ Թել Ավիվին եւ Հայֆային հարվածելիս։ Այս մասին տեղեկացրել է Tasnim գործակալությունը։

Նրա տեղեկացմամբ՝ մարտագլխիկները «հեշտությամբ հաղթահարել» են հակահրթիռային պաշտպանության իսրայելական համակարգը եւ խոցել նշված թիրախները։ Գործակալության տվյալներով՝ Իրանը, հավանաբար, կավելացնի Իսրայելին հիպերձայնային հրթիռներով հասցվող հարվածների թիվը։